Posted in Ձմեռային ճամբար 2024

Ճամբարային պատում օր 3

Ճամբարային պատում օր 3
Այսօր ճամբարի ընթացքում կատարել ենք հավես նախագծեր առաջին ժամին ֆիզիկայի և քիմիաի ընթացքում կատարել ենք փորձարկում կաթերի փորձարկում Մայրանա և Անի կաթերը։ Քիմիա շնորիվ հասկացանք, որ մայրանա ավելի մաքուր է անի կաթից նրա մեջ պարունակում է մի քիչ սոդա և օսլա ֆիզիկայիցել հասկացանք անի կաթի զանգվածը ծավալը և խտությունը։ եկրրորդ ժամին գնացել ենք տեխնոլի ժամին խաղացել ենք ինտեկտուալ խաղեր, իսկ հետո գնացել ենք պարի սովորեցինք նոր պար մայրոքենի իսկ այդ պարը սովորելուց հետո խաղացինք հին ազգակրական խաղ

Posted in Ձմեռային ճամբար 2024

Սևաբերդ գյուղի մասին

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի

Posted in Ձմեռային ճամբար 2024

Գաֆէսճյանի անվան արվեստի մասին

Գաֆեսճյանի անվան արվեստի կենտրոնը, որը հայտնի է նաև որպես Գաֆեսճյան թանգարանների հիմնադրամ, արվեստի թանգարան է Երևանում: Այն տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում ՝ Կասկադ համալիրի կողքին, որը համարվում է Վարդագույն քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Այն հիմնադրվել է ամերիկահայ հայտնի գործարար Ժերար Լ. Գաֆեսճյանի կողմից:2009-ին բացված թանգարանում բացի եզակի գործերից, ներկայացված են նաև ժամանակակից արվեստի տարբեր հավաքածուներ ներկայացնող աշխատանքներ: Ցուցահանդեսներից բացի, Կենտրոնն իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր մեծահասակների և երեխաների համար:Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։

Posted in Uncategorized

Գրականություն

Առաջադրանքներ:
1.Պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:
2.Քո կարծիքով, որ հատվածն էր
ա) ամենագեղեցիկը


բ) ամենահուզիչը:
3. Բացատրիր միտքը:
Դու քո ջահելությամբ ուրախացիր,- ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։- Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։

Նրանք ցանկանում էին եղևնուն զգուշացնել, որ նա ուրախանա ապրի իրա կյանքով հետո նոր մտածի, որ քեզ կտրեն և ուրախանան քեզանով, ապրիր ինչքան կարող ես ուրախությամբ։
Լեզվական աշխատանք:
1. Հատվածում ընդգծիր բարդ բառերը:
Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։
2. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը: 

Որմնախորշ֊պատի մեջ սարքված փոքրիկ խորշ

Ձեղնահարկ֊ձեղունի և առաստաղի միջի հարկը

Ճրագալույց֊վառվող ճրագներ

Սպասավոր֊ծառա

Ողորմելի֊խեղճ, անշուգ

Posted in Հայոց լեզու

Ածականի գործածաությունը

1. Հետևյալ հատուկ և հասարակ գոյականներից կազմի՛ր ածականներ.

Հայաստան

Հայաստանյան

                                       Երևան  

Երևանյան                                         Շվեյցարիա   

Շվեյցարիական                                    Սանկտ Պետերբուրգ

  Սանկտ Պետերբուրգյան

                                   Լոս Անջելես    

  Լոս Անջելեսյան                                   սեր 

Սիրային                                           քույր     

Քրոջական Քույրական                                        ընկեր

Ընկերական                                          ծաղիկ      

Ծաղկաին                                    փողոց        

Փողոցային                              ուսուցիչ        

Ուսուսչական                                 քաղաք

Քաղաքական

2. Տեքստի սեռական հոլովով գոյականները փոխարինել այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:

 Ցանկապատի երկաթի ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղի համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառների գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի պատերը:

Երկաթե, Լեռնային,Հայրական, Գյուղական,Դաշտային,Գիշերային, հովվական, անտառային, Գյուղական, քարեղեն

3. Դու՛րս գրիր ածականները, որոշի՛ր դրանց տեսակը և լրացրու՛ բաց թողնված տառերը:

 Հին ժամանակ ապրում էր մի ասպետ՝ գեղեցիկ, սլացիկ ու բարի: նրա ձիու սմբակները չէին տրորում քնքուշ ու նուրբ ծաղիկները,զմրուխտյա մարգագետինները: Մի օր էլ բարձր լեռների գոտում նկատեց մի շողշողուն լճակ: Նրա վճիտ ու ողորկ հայելու մեջ տեսավ մի չքնաղ աղջկա լուսեղեն դեմք: Ոսկյա մազերով աղջիկը նստած էր մարմարյա պատշգամբում:          Խիզախ պատանին խթանեց ձին և սուզվեց մթին լճակի խորքը՝ հասնելու հեքիաթային աննման գեղեցկուհուն

Posted in Հայոց լեզու

Թեստային աշխատանք գոյականից

11. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

 1) հավատարմագրեր, ծաղկատոներ, կիզակետեր, գետեզրեր

 2) տոհմածառեր, հենասյուներ, թոռնատերեր, քղանցքներ

 3) աստղագետներ, ոտնաձայններ, որմնասյուներ, արծվաբներ

 4) նյութամոլներ, մարզադաշտեր, սպունգներ, լուսամուտներ

12. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ չկա:

 1) բամբիռներ, վերնագրեր, հողաթմբեր, ծոռեր

 2) նռներ, հորաքույրեր, փոստարկղեր, գառներ

 3) սրճեփեր, կայսրեր, սանրեր, սողուններ

 4) մատենագիրներ, աստղեր, ասուլիսեր, քանքարներ

13. Ո՞ր շարքում ուղղական հոլովով դրված բառ չկա

1) թղթի, քրոջ, այծենի, նախահոր

2) ընկերոջ, ամսվա, բակի, թիֆլիսեցի

 3) տիրոջ, ծխնի, մորեղբոր, ամառվա

 4) իրար, օրվա, տիկնոջ, թառմայի

14. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բացառական հոլովով:

 1) մերոնց, Դվինից, Ավանից, Վանից

 2) վաղուց, անկողնուց, ծերունուց, լուցկուց

 3) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց

 4) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց

15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով:

 1) օղուց, պատանուց, ոսկուց, նեղուց

 2) մարդուց, գինուց, ամուսնուց, այգուց

 3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից

 4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից

16. Ո՞ր շարքի բոլոր բառերի գործիական հոլովը կարող է կազմվել բ-ով:

 1) արյուն, կատաղություն, մաս, երդում

 2) անկյուն, համադրում, սյուն, զորություն

 3) անուն, պատմություն, մեջբերում, կատարում

 4) այրել, խափանում, խիզախություն, իրավունք

17. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում միայն ի հոլովման:

 1) լույս, կաղնի, մանուկ, տարի

 2) գալուստ, մրրիկ, եզ, քաղաք

 3) գնչու, ավերում, շաբաթ, ծագում

 4) փոթորիկ, առու, վայրկյան, սարդ

18. Ո՞ր շարքում ի հոլովման ենթարկվող բառ չկա:

 1) հայելի, ուռենի, արփի, ընկուզենի

 2) դիմում, հանդիպում, կառուցում, ձուլում

 3) ժամանել, երկրպագել, ուտել, շանթարգել

 4) գետաձի, տիկին, քաղաքադուռ, ամառ

19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:

 1) այգի, արարել, որդի, կաղին

 2) ոզնի, պատանի, հոգեորդի, ամուսին

 3) անկողին, ձի, կիրակի, մարդ

 4) օղի, բանալի, Աստված, տատ

20. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:

 1) գինի, գարի, հայելի, սպասել

 2) մորթի, բարդի, ոզնի, պապ

 3) կաղնի, ամուսին, ընկուզենի, անկողին

 4) որդի, ձի, ծերունի, քաղաքացի

21. Ո՞ր նախադասության մեջ ու հոլովման ենթարկվող գոյական չկա:

1) Ամուսինն անցյալ տարի էր մեռել` ոչ մի ժառանգություն չթողնելով:

 2) Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը:

 3) Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով:

 4) Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը:

22. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ան հոլովման:

 1) ձմեռ, ձգտում, որմնասյուն, սղոցաձուկ

 2) բեռ, թոռ, հանգիստ, նուռ

 3) ծունկ, ամառ, մանուկ, շարժում

 4) լեռ, անկյուն, գարուն, փրկություն

23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման:

 1) հարսնաքույր, տեր, սկեսրայր, կին

 2) հողատեր, սկեսուր, իրիցկին, գործատեր

 3) տիկին, ընկեր, բուժքույր, քեռակին

 4) աներ, հանքատեր, տալ, հորաքույր

24. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:

1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ

 2) րոպե, տարի, առավոտ, վաղը

 3) օր, մահ, երեկ, կեսգիշեր

 4) ժամանակ, ցերեկ, դար, երբ

25. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:

1) ամիս, վայրկյան, վաղուց, կեսգիշեր

 2) շաբաթ, կեսօր, միջնադար, առաջ

 3) հունիս, տարի, առավոտ, ճաշ

 4) երբ, ամառ, այսօր, ժամանակ

26. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

 1) եռանկյուն, կորյուն, հեռագրատուն, շուն

 2) դրություն, անկյուն, անձնանուն, ընկերություն

 3) գարուն, տուն, բազմանկյուն, ջրշուն

 4) շարասյուն, գալուստ, դուռ, Հարություն

27. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

 1) գրություն, ձյուն, ավյուն, մականուն

 2) սյուն, շարժում, տուն, ուրախություն

 3) գարուն, խաբեություն, հայրանուն, շարասյուն

 4) արյուն, անկյուն, անուն, քավություն

28. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

 1) հենասյուն, խաղատուն, եռանկյուն, մտերմություն

 2) շուն, դերանուն, անկյուն, ձյուն

 3) թողություն, սրություն, հիմնասյուն, կարկաչյուն

 4) մականուն, կեցություն, թոնրատուն, արյուն