Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Ինչպե՞ս եմ աշխատում իմ բլոգում

Բարև ձեզ, իմ անունը Միքայել է։ Ես պարտաճանաչ կատարում եմ ինձ հանձնարարված բոլոր առաջադրանքները և տեղադրում բլոգում: Ես ակտիվացնում եմ իմ բլոգը, որ բոլորը հետևեն, թե ես ոնց եմ աշխատում։ Բլոգում աշխատելուց բացի, նաև աշխատում եմ world ֆայլում և մեյլով ուղարկում ուսուցչուհուս: Mikrosoft Teams հարթակով միանում եմ բոլոր տեսադասերին։

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Մեղուն ու հավը

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

– Քո կենդանիներից որն է ամենից օգտակարը:

– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից  oգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց  տերը:

– Ինչպես, տեր, որն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

 – Ոչխարը:

– Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակիցը չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

– Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս: – Շերամը որն է:

– Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

– Հա , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ, որին անդադար կերակրում եք թթան տերևներով: – Նա ինքն է:

– Բայց գիտես, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար:  Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին  լինի տալիս: Այնպես չէ , պարոնս:

– Այո, այդ կողմից դու ուղիղ ես:    Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանից և թռավ նստեց վարդենու վրա:

  1. Ընտրված նախադասությունը դարձրո՛ւ պարզ համառոտ:

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Մեղուն հարցրեց։

  • Տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ այն:

օգտակար, տիրոջ, միջատ, կենդանի, որդ, օգուտ

  • Գտի՛ր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային- ամառ
ջերմություն, ջերմանավ- ջերմ
նավահանգիստ, նավավար- նավ
վարիչ, վարել, ղեկավար- վար
հազարավոր, հազարամյակ- հազար

  • Կազմի՛ր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով:

քար, հող, երգ, դաս, տուն, երկար, հերոս, նկար,

ային,արան,ավոր,անոց, ոտ, իչ

քարոտ, հողոտ, երգիչ, երգարան, դասարան, տնային, երկարիչ, հերոսավոր, նկարիչ։

  • Կազմի՛ր հինգ պարզ համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր:

Արմենը խաղում է։

Արմենը Արենի հետ բակում խաղում է։

Լուսինեն ուտում է։

Երեկոյան Լուսինեն ուտում է բրինձ։

Կատուն լպստում է։

Կատուն լպստում է իր թաթը։

Առյուծը գտնում է։

Ուշադիր առյուծը գտնում է միս։

Երեխան սոված է։

Փոքրիկ երեխան շատ սոված է։

Հիշեցում. միայն ենթակայից և ստորոգյալից կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն:

Օր.՝

 Մանեն պարում է: Ո՞վ, ի՞նչ է անում

Մանեն- ենթակա

Պարում է-ստորոգյալ

Մանեն պարում է

Լրացում ունեցող պարզ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն:

Օր.՝

Չարաճճի Մանեն պարում է բակում:

Չարաճճի, բակում – լրացումներ են

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Հովհաննես Թումանյան

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Posted in Առցանց ուսուցում

Теремок

Стоит в поле теремок. Бежит мимо мышка-норушка. Увидела теремок, остановилась и спрашивает:

— Терем-теремок! Кто в тереме живет? Никто не отзывается. Вошла мышка в теремок и стала там жить.

Posted in Հորինուկներ, Մայրենի, Առցանց ուսուցում

հավիկը, որ հայտնվել էր Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Հավիկը այնքան քայլեց-քայլեց և հայտնվեց մի երկրում և հանդիպեց մի մարդու և հարցրեց.

-ի՞նչ է ձեր անունը:

-իմ անունը Պարեկ է: Ինչ ես անում այստեղ: – Բա չիմացար, այնքան քայլեցի-քայլեցի և հայտնվեցի այստեղ։ Կարո՞ղ ես ինձ ծանոթացնել այս երկրի հետ:

-Կարող եմ, բայց այստեղ մի տարօրինակ բան կա:

-ի՞նչ տարօրինակ բան կա, Պարեկ:

-Այստեղ ոչ մի սուր բան չկա, մեր տները սարքում ենք սոսինձով, մենք սարքում և հազիվ ենք յոլա գնում։ Հավիկ դու կարո՞ղ ես մեզ համար ձու ածել:

-Կարող եմ: Բայց այստեղ ցորեն ունե՞ք: -Ունենք,- ասաց Պարեկը,- բայց ցորենը ինչի համար է պետք գալու:

-Բա դու չգիտե՞ս, որ հավը ցորեն է ուտում, և ձու է ածում:

-Հասկացա, հավիկ, լավ ես գնամ, ցտեսություն, հավի՛կ:

-Ցտեսություն, Պարե՛կ։