Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության հաշվետվություն

Դաշտադեմի ամրոց

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Արագածոտնի մարզ

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)

Լոռե բերդ

Արագածոտն

Հրազդանի կիրճը

Գեղարքունիքի մարզ

Սևանա լիճ

Խոր Վիրապ

Posted in Հայրենագիտություն

Իմ սիրելի մոլորակը`Մերկուրի

Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակն է։ Այն պտտվում է Արեգակի շուրջ 87,969 երկրային օրվա ընթացքում։ Մերկուրիի ուղեծիրը ունի Արեգակնային համակարգի մոլորակներից ամենամեծ էքսցենտրիսիտետը և ամենափոքր ուղեծրի թեքումը։ Մերկուրին կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ Արեգակի շուրջ երկու պտույտների ընթացքում։ Մերկուրիի ուղեծրի պերիհելին Արեգակի շուրջ պտտվում է (պրեցեսիա) 43 աղեղնային վայրկյանով մեկ հարյուրամյակի ընթացքում, այս ֆենոմենը բացատրվել է 20-րդ դարում Ալբերտ Այնշտայնի Հարաբերականության ընդհանուր տեսությունում։ Մերկուրիի տեսանելի աստղային մեծությունը Երկրից դիտելիս կազմում է 2,3 – 5,7, սակայն այն դժվար է դիտարկել, քանի որ նրա ամենամեծ անկյունային հեռավորությունը Արեգակից կազմում է ընդամենը 28,3°։ Այդ պատճառով Մերկուրին հիմնականում կորում է Արեգակի թագի փայլի մեջ։ Եթե չլինի Արեգակի խավարում, Մերկուրին կարելի է դիտարկել միայն արևամուտի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևմտյան կետում կամ արևածագի ժամանակ եթե այն լինի իր ուղեծրի ամենաարևելյան կետում։ Երկրագնդի հասարակածին մոտ Մերկուրին կարելի է դիտարկել ավելի հեշտությամբ, քանի որ նրա բարձրությունը հորիզոնից հասնում է մինչև 28°։ Սա պայմանավորված է նրանով, որ Արեգակը հասարակածում մայր է մտնում և ծագում ավելի արագ, այսինքն մթնշաղի ժամանակահատվածը ավելի փոքր է, ինչպես նաև խավարածիրը հատում է հորիզոնը հասարակածում ավելի սուր անկյան տակ։

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Ճամփորդություն դեպի Արատես

Ամսի 13-15 Ընկեր Արմինեյի և Ընկեր Գրետայի հետ ճամփորդեցինք Արատես։ Ունեցել ենք հայրենագիտական կանգառներ

  • Սևանա լիճ-
  • Հայրավանք
  • Նորադուզի խաչքարերի մոտ
  • Սելիմի քարվանատուն
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Սմբատաբերդ։

Մենք կանգ առանք Նորադուսի խաչքրերի մոտ։ Այնտեղ մեզ հիվանդ մարդ էր բացատուրմ և մենք փորձում էիք հասկանալ և դա մեր մոտ ստացեց։

Արատես մենք հասանք ժամը 16.30 մեր իրերը տեղավորեցինք և հանգստացանք։

Օր 2

Մենք արթնացանք ժամը 8.00։ Առավոտը մենք մարզվեցինք և գնացինք նախաճաշելու ։ Նախաճաշից հետո սկսեցինք մաքրել տարածքը, հոտո գնացինք քայլքի։ Եղանք Արատեսի վանքի բակում, աղոթեցինք, երգցինք 《Մանուկների Հայր մերը》 ։ Հետո քայլեցինք դեպի աղբյուրների քարանձավում, անցանք Արատես գետը կամուրջով և բարձրացանք վեր։ Որից հետո սկսեցինք տարծքի մաքրում, իսկ մյուսները ընկեր Գրետայի հետ չափումներ էին անում։ Չափում էին սենյակը, ու մեղվի փեթակները։

Օր 3

Մենք առթնացանք ժամը 8.00 ին և սկսեցինք հավաքել մեր իրերը ։ Իրերը հավաքելուց հետո գնացինք նախաճաշի, հետո միջավայրի խնանք արեցինք և շարժվեցինք ժամը 11.00 ին։ Մենք բարձրացանք Սմբատաբերդ։ Սմբատաբերդը մենք բարձրացանք 2ժ _ում։

Սմբատաբերդից իջանք և հետո շարժվեցինք դեպի Երևան։

Այսքանը իմ հետաքրքիր ճամփորդոիթյան մասին։

Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Գյումրի քաղաքի մասին

Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 115 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար:Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ՝ Գյումրիչայը, Ղորղոբան, Չերքեզի ձորի գետակը և Բոշիչայը:Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին (Մսի կոմբինատ,  Բուսաբանական այգի,  Ալեքսանդրապոլի ամրոց, Սև բերդ, Վարդբաղ): Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:

Մարմարաշեն վանքի մասին Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին:Հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին):Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:Կաթողիկե – մեծ հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029-ին: Եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախրձերով: Ավագ խորանը` որմնախորշերով, իսկ ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյուներով և նրանց վրա ձգվող դեկորատիվ կամարաշարով: Գմբեթի 12 նիստանի թմբուկը, որը պսակված է հովանոցաձև վեղարով, զարդարված է փոքրիկ ճակտոններով իրար կապվող կիսասյուների փնջերով:Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն օրինակներից է: Ենթադրվում է, որ կառուցել է Տրդատ ճարտարապետը:

Յոթ վերքի մասին

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին

Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Արուճի քարավանատուն

Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։

Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական ​​հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

Դաշտադեմի ամրոց

Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են):  Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի 16,95 x 34,6 մ չափերի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփաննոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:

http://www.mes.am/hy/weather/item/2022/03/15/1358/

Posted in Հայրենագիտություն

Թալին կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական ​​հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

  • Թալինի եկեղեցու արևմուտքում և հյուսիսում կա վաղ միջնադարյան գերեզմանատուն: Գերեզմանոցի տարածքում կարելի է տեսնել 5-6-րդ դարերի և 4-րդ դարի խաչքարեր: Արաբները 774 թվականին ներխուժեցին Թալին՝ սպանելով և գրավելով բնակչության մեծ մասը: Այս ողբերգությունը հայոց պատմության մեջ հայտնի է որպես Թալինի ջարդ:
  • 3Թալինի եկեղեցու ներքին պատերը ամբողջովին ծածկված էին գեղեցիկ որմնանկարներով: Հիմնական խորանի և հարակից պատերի վրա պահպանվել են բազմաթիվ մեծ և փոքր նախշեր: Գմբեթի տակ՝ գլխավոր խորանի վերևում, տեղադրված էր «Քրիստոսի Պայծառակերպության» պատկերապատման եզակի տարբերակը, որտեղ Հիսուս Քրիստոսի փոխարեն ներկայացված էր միայն նրա գահը:
Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են):  Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:
Posted in Հայրենագիտություն

Սևանա վանք

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ 3Միջին դդ․ Սևանավանքը եղել է պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին ամենատարբեր նպատակների համար կառուցվածքներ (գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն): Սևանավանք համալիրում հիշատակված են  Սբ. Աստվածամայր, Սբ. Լուսավորիչ, Սբ. Կարապետ, Սբ. Հարություն, Սբ. Հովհաննես Սկրտիչ, Սևանի Սբ. Նշան եկեղեցիները, որոնց անուններով երբեմն կոչվել է նաև վանքը։ Այժմ վանքի համալիրից պահպանվել և կանգուն են Առաքելոց եկեղեցին և Սբ․ Աստվածամայրը: 

Posted in Հայրենագիտություն

Սևանա լիճ

Երկարություն`   78 կմԼայնություն`   56 կմՄակերես `  1243 կմ2Ծավալ`   33.2 կմ3Ամենամեծ խորություն`   100 մՄիջին խորություն`   30 մԹափանցելիություն`   4.5 մԱվազանի մակերես`   3647 կմ2Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

Posted in Հայրենագիտություն

Ամանորը Իսպանիայում

Իսպանացիների համար Ամանորը մեծ տոն է: Գիշերը նրանք շտապում են կենտրոնական հրապարակ, որպեսզի Ամանորը դիմավորեն գլխավոր տոնածառի մոտ: Ամանորյա ղողանջների հնչելու ընթացքում իսպանացիները պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է գալիք տարվա ամեն մի ամիսը: Եթե հասցնում են ուտել 12 հատիկ, ապա նրանց ամենամեծ երազանքը եկող տարում իրականություն է դառնալու: Իսպանացիները սա անում են ոչ միայն գլխավոր տոնածառի մոտ, այլ նաև տանը: Յուրաքանչյուրի տոնական ափսեի մեջ դրվում է խաղողի 12 հատիկ:

Posted in Հայրենագիտություն

Արարատի մարզ

Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին,հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։  Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։