Posted in Ամառային ճամբար, Անհատական ուսումնական պլան 4 րդ ուսումնական շրջան

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան, ամառային ճամբար

Անուն Ազգանուն-Միքայել Հակոյան
Դասարան4․1Ջոկատ- 11 երրորդ
Ջոկատավարներ- Երանուհի Խլղաթյան ՇուշանԱլեքսանյան
Ընտրությամբ գործունեություն-Բնագիտություն
Օգտվում եմ/երթուղուց – Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/

Posted in Հաշվետվություն, Մաթեմ

Հաշվետվություն Մաթեմատիկայից

Սիրելի սովորող, պատումի տեսքով գրիր հաշվետվություն։
Նշիր, թե այս ուսումնական տարում ինչպիսի մաթեմատիկական նախագծերի ես մասնակցել։

Ես շատ նախագծերի եմ մասակցել, սակայ ինձ ամենից դուր եկած նախագիծը Մոգական քառակուսի և հարքեր են։ Մենք լուծում էիք օնլայն թեստեր, որոնք ավտոմատ ստուգվում են։ Դրանց միջոցով մենք ստուգում ենք մեր գիտելիքները, դրա համարել ես այս թեստերը շատ եմ սիրում։

  • Մասնակցե՞լ ես ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբներին։ Այո մասնակցել եմ
  • Պարտաճանաչ կերպով կատարե՞լ ես ամենօրյա առաջադրանքներդ։Այո կատարել եմ
  • Ինչպիսի՞ նոր գիտելիքներ և որակներ ես ձեռք բերել այս ուսումնական տարում։ մանրամասերը իմ բլոգի Մաթեմատիկա

Posted in Հաշվետվություն, Բնագիտություն

Հաշվետվություն բնգիտությունից ուսումնական 3 շրջանը

Ջրի մասին կարևոր տեղեկություն

բույսերի մասին

Սնկեր

Մարմիներ նյութեր մասնիկեր

Ջրի մասին կարևոր տեղեկություն

Սև ծովի մասին

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Մարմիներ նյութեր մասնիկեր

Posted in Մայրենի

ՄԱՐՅԵՆԻ ԹԵՍԹ 6

Թեսթ 6
Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչել են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախեցել եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Հեքիաթ, պատմվածք, հարյուր, եղբայր

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ապատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ               սիրուն

       բ/ շատ                      բազմաթիվ
       գ/կախարդական   դյութական

       դ/ մեծ                     հսկա

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

      գգեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դիշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բտխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

       Հասկանում ենք, Ճանաչել են, հիշում եմ, վախեցել եմ
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
      ենթակա   Իշխանիկը

      ստորոգյալ  ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Քանի՞ եղբայր ունի:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
ՄԵծահասակներ թվեր են սիրում:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Մեծահասակները հարցնում էին թե:

Քանի տրեկան է: Քաին եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:
Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: