Posted in Հորինուկներ, Մայրենի, Առցանց ուսուցում

հավիկը, որ հայտնվել էր Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Հավիկը այնքան քայլեց-քայլեց և հայտնվեց մի երկրում և հանդիպեց մի մարդու և հարցրեց.

-ի՞նչ է ձեր անունը:

-իմ անունը Պարեկ է: Ինչ ես անում այստեղ: – Բա չիմացար, այնքան քայլեցի-քայլեցի և հայտնվեցի այստեղ։ Կարո՞ղ ես ինձ ծանոթացնել այս երկրի հետ:

-Կարող եմ, բայց այստեղ մի տարօրինակ բան կա:

-ի՞նչ տարօրինակ բան կա, Պարեկ:

-Այստեղ ոչ մի սուր բան չկա, մեր տները սարքում ենք սոսինձով, մենք սարքում և հազիվ ենք յոլա գնում։ Հավիկ դու կարո՞ղ ես մեզ համար ձու ածել:

-Կարող եմ: Բայց այստեղ ցորեն ունե՞ք: -Ունենք,- ասաց Պարեկը,- բայց ցորենը ինչի համար է պետք գալու:

-Բա դու չգիտե՞ս, որ հավը ցորեն է ուտում, և ձու է ածում:

-Հասկացա, հավիկ, լավ ես գնամ, ցտեսություն, հավի՛կ:

-Ցտեսություն, Պարե՛կ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

Երկար սուզանավը

Մի օր երկար սուզանավը ջրի վրա տարօրինակ բան նակատեց։ Ձեռքով ջրին տվեց, բայց ոչ մի բան դուրս չեկավ, նորից տվեց, նորից ոչինչ դուրս չեկավ: Այս անգամ շունչը պահեց և գլուխը մտցրեց ջուրը, գլուխը թեքեց աջ կողմ, ոչ մի բան չկա, գլուխը թեքեց ձախ կողմ՝ նորից չկա։ Անցավ մեկ տարի, նորից շունչը պահեց գլուխը մտցրեց ջուրը, նորից թեքեց աջ կողմ, ոչ մի բան չկա, գլուխը թեքեց ձախ կողմ, և տեսավ, որ ոսկե ձկնիկը զարմացած նայում էր իրեն: Հարցրեց, թե ոսկե ձկնիկ խնդրում եմ կատարիր իմ ուզած ցանկությունը՝ խնդրում եմ այնպես արա, որ ես ամուսնանամ: Անցավ մեկ օր և կատարվեց նրա ցանկությունը, նա վերջապես ամուսնացավ։

Posted in Հորինուկներ, Մայրենի, Առցանց ուսուցում

Կացին ախպերը, որ հայտնվել էր Երկր որտեղ ոչ մի սուր բան չկա

                            

                          Մի անգամ կացին ախպերը ճանփորդեց մի անհասկանալի երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկար: Գնաց-գանց և տեսավ, որ մադիկ ձեքով էին փայտ ջարդում, մոտեցավ և հարցրե, թե օգնելու բան կա՞: Մարդիկ խնդրեցին, որ կացինը տա այդ մարդը, որ փայտերը ջարդեն: Կացին ախպերը տվեց կացինը, որ այդ մարդը մինչև վերջ ջարդի։ Անցավ մեկ օր տեսավ, որ մադիկ իրանց տունը սոսինձով էին կպցնում, հարցրեց կացին ախպերը. -Միթե՞ մեխ չունեք:

-Ունենք, բայց մեխերը սուր չեն:

-Կացին ախպերը ասաց, – տվեք, ես մեխերը իմ կացինով կսրեմ և այդպես կացին ախպերը սրեց այդ երկրի բոլոր մարդկաց մեխերը: