Posted in Բնագիտություն

Բնագիտություն

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:

    Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։
Posted in Բնագիտություն

Ադամանդի մասին

Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»։ Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա։

Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ուղղակի ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։

Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած) տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։ Ավելի տարածված Է դրանց եռաշարք դասավորությունը։

Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57 երեսակ, իսկ ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17[2]։ Վերջինս կիրառվում Է հատկապես փոքր ադամանդների մշակման դեպքում։

Վարդաձև երեսակված ադամանդն առանձնանում Է հարթ հիմքով, քարի ներքևի մասը բաղկացած Է մանր եռանկյուն եզրահատածներից։ Հայտնի ադամանդներից հենց վարդաձև է երեսակված «Օռլով» ալմաստը։ Ի դեպ՝ վարդաձև երեսակված ադամանդը ճիշտ է ալմաստ անվանել։

Posted in Բնագիտություն

Լճեր և ճրամբար

  1. Ի՞նչ է լիճը:

    Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

    Լճային գոգավորություններն ըստ ծագման լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

    Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

    Գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Posted in Բնագիտություն

Երկիր ներքին կառուցվածք

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:

Posted in Բնագիտություն

Գունավոր ծովեր

Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 3039 մ: Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է:

Ասում են անվանումը ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն։

Հյուսիսից օվկիանոսի հետ կապվում է Սուեզի պարանոցով, որ բաժանվում է Սինայի թերակղզին ողողող երկու ծոցի՝ Ագապա և Սուեզի, որոնք այնուհետ Սուեզի ջրանցքով կապվում են Միջերկրական ծովի հետ։ Հարավից Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով միանում է Արաբական ծովին։ Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռան ամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ — Էլ — Մանդեբի նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը:

Posted in Բնագիտություն

Ծովեր և օվիկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք չորսն են Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ և Հնդկական

օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Աարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գոենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Posted in Բնագիտություն

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:

Մակերևույթի բոլոր ձևերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական շարժումները, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Posted in Բնագիտություն

Աղգյուր գետի լիճ

­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափի , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:

Posted in Բնագիտություն

Մերապ

Մերապի, ամենաակտիվ գործող հրաբուխն Ինդոնեզիայում, գտնվում է Ճավա կղզու վրա, որն ամենամեծ բնակչություն ունեցող կղզին է աշխարհում և որտեղ բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։ Լեռան բարձրությունը 2914 մ է, տեղակայված Ջոկյակարտա քաղաքից ոչ հեռու, իսկ մայրաքաղաք Ջակարտայից՝ 520 կմ։

Խոշոր ժայթքումները դիտվում են 7 տարին մեկ անգամ, իսկ փոքրերը՝ տարվա մեջ մոտ երկու անգամ։ Հրաբուխը ծխում է գրեթե ամեն օր։ 1006 թվականի ժայթքման հետևանքով վերացել է հնդ-ճավայան Մատարամի թագավորությունը։ Ամենաավերիչ ժայթքումներից մեկը գրանցվել է 1673 թվականին, երբ ավերվել են մի քանի քաղաքներ և ստորոտում գտնվող շատ գյուղեր։ 19-րդ դարում գրանցվել է 9 ժայթքում, իսկ 20-րդ դարի առաջին կեսին՝ 13

Posted in Բնագիտություն

Քարահունջի մասին տեղեկություն

Քարահունջը, որը հայտնի է նաև Զորաքարեր կամ Զորաց Քար անուններով, բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր և խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով (դամբարաններ, դամբարանանաբլուր) և ավելի քան 220 մենհիրների շարքով ներկայացված մի հսկայական համալիր է։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1095 որոշմամբ հնավայրը պաշտոնապես անվանվել է «Քարահունջի աստղադիտարան»։

Հուշարձանի նշանակության և թվագրության վերաբերյալ դեռևս միասնական կարծիք գոյություն չունի։ Բոլոր դեպքերում անվիճելի է այն, որ համալիրի կառույցները և շրձանաձև ու ձվածիր շարված խոշոր քարերը նման են Իսլանդիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում (Կալլինիշ), Ֆրանսիայի Լանգեդոկի շրջանում (գյուղ Կարնակ)` Միջերկրականի արևելքում, և այլ վայրերում հայտնաբերված նման հուշարձաններին, որոնցից ամենանշանավորը Ստոունհենջն է Անգլիայում ։

Իրականում, Քարահունջի քարերի նման քարեր կան Հայաստանի այլ շրջաններում ևս` Շիրակում և Սևանա լճից դեպի հարավային Սյունիք հատվածի բազմաթիվ վայրերում։ Դրանց բնորոշ է այն, որ 2-3 մ բարձրություն և մինչև 10 տոննա քաշ ունեցող բազալտի խոշոր քարաբեկորներից յուրաքանչյուրը կանգնած կամ նստած մարդու աչքի մակարդակին հասնող բարձրության վրա հստակ փորված անցք ունի։ Քրիստոնեության տարածման վաղ շրջանում դրանցից շատերի վրա փորագրվել են խաչեր, մի մասը լիովին վերածվել է փորագրազարդ խաչքարերի, և միայն դրանց վրայի «աչքի անցքերն» են վկայում նախնական նշանակության մասին։ Նմանատիպ քարեր կարելի է գտնել գերեզմանոցներում, եկեղեցիներում կամ բնակավայրերից մեկուսի ազատ տարածքներում։