Posted in Մայրենի

Ձկնիկ

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Posted in Մայրենի

Ամեն ամեն ինչ ոսկեզոծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Posted in Մայրենի

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Posted in Հաշվետվություն, Մաթեմ

Սիրելի սովորողներ, կատարեք 1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն։
Հաշվետվություն կազմելիս պատասխանեք հետևյալ հարցերին՝

  • Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների ընթացքում ինչպիսի՞
  • Ես առաջին շրջանում արել եմ ֆլեշմոբներ ինքաստուգումներ ֆլեշմոբը արել եմ տանը և դասրանում քնարկել ենք ընդանուր առաջտրանքները իմ մաթեմատիկայի բաժնում կտեսնեք
  • մաթեմատիկական նախագծերի եք մասնակցել։ Նախագծերից ո՞րն է ձեզ ամենից շատ դուր եկել։ Ինձ դուր է եկել Ամանորյա խնդիրները
  • Մասնակցե՞լ եք մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբներին։ Այո
  • Նշեք հրապարակումների քանակը։ 10 հատ
  • Տեղադրեք մաթեմատիկա բաժնի հղումը։ մաթեմատիկա

Posted in Uncategorized

Շնորակալությունեմ հայտնում այն մարդկանց ովքեր ինձ օգնել են

Ես շնորակալությունեմ հայտնում մեր հայոց պաշպաներին ու նաև իմ եղպորը որովհետև իմ այս պատերզմը եղավ մեր տղաները պատրաստ չեն ոչ զորքով ոչ ել զենքերով։ Բայց մեր տղաները պահեցին ինչ քանել կարացան պահեցին քանի, որ շատ քիչ ենք իսկ մեր թշնամիները շատ են բայց մենք այդքան պահեցինք այդքան տանջվեցինք։

Posted in Հայրենագիտություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը (Տե՛ս Արա Գեղեցիկ), հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և ԻզիդայիԹամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։

ԱրաԱրա Գեղեցիկ – Հայկի սերնդից հայոց արքա, Արամի որդին։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հայոց ազատագրական պայքարը։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ընդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև, որը /ամուսնու՝ Շամշի-Ադադ 5-րդ թագավորի մահվանեց հետո Ասորեստանի իշխանությունը իր ձեռքը վերցրած/ Ասորեստանի Շամիրամովթ թագուհու օրոք վարել է հոր՝ Մենուա թագավորի Ուրարտական զորամիավորումների հրամանատարությունը։ [Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ վավաշոտ և անառակ Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին և նրանից մերժում ստանալով պատերազմում Հայոց հետ։ Այդ պատերազմում Հայոց բանակը գլխավորող՝ արքայազն Արա Գեղեցիկը մահացու վիրավորվում է և գերի ընկնում այրասիրտ Շամիրամին, վերջինս իր արալեզների և հեքիմների միջոցով բուժում է Հայոց արքայազնին և վախենալով վրեժխնդրության համար Հայոց զորքի նոր հարձակումից ետ է վերադարձնում նրան։ Չնայած Մ. Խորենացին ասում է, որ չի հավատում այդ իրողությանը և Շամիրամը հավանաբար մահացած Արայի փոխարեն իր սիրեկաններից մեկին Արայի նման զարդարելով ներկայացրել է Արայի տեղը, Հայոց բանակը խաղաղեցնելու համար։]

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Ես շատ եմ սիրում աշունը։Սիրում եմ աշնան բոլոր գույները՝ նարնջագույն, կարմիր, դեղին, ոսկեգույն։Երբ քայլում եմ փողոցով, շուրջս գույների տոն է։Աշնանային գույները շատ հաճելի են և լավ տրամադրություն են արթնացնում։Այդպես էր լինում իմ հիշողությունների բոլոր աշունների ժամանակ։Այս տարվա աշունը նման չէ ուրիշ տարիների աշուններին։Մեր երկիրը պատերազմի մեջ է, և դա տխրություն է բերում ու չի տողնում, որ ուրախանաս աշնան գույներով։Հույս ունեմ, որ շուտով պատերազմը կվերջանա մեր հաղթանակով։Մարդկանց տրամադրությունը կփոխի, և բոլորը կնկատեն աշնան գեղեցկությունը։Սիրում եմ քեզ, աշուն՝ իմ նախշուն։