Մաթեմատիկան ֆլեշմոբ Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

1․ Անբան Հուռին պետք է մաներ կես ցենտներ բամբակ, բայց քանի որ ծույլ էր մանեց միայն բամբակի 3/50 մասը, իսկ մնացած մասը գցեց գետը, որպեսզի մանեն գորտերը: Քանի՞ կիլոգրամ բամբակ պետք է մանեին գորտերը:(Սամվել Մխիթարյան՝ 5․1 դասարան)
47

2․ Պոչատ աղվեցի պոչի զանգվածը նրա մարմնի զանգվածի 2/10 մասն էր։ Որքա՞ն էր կշռում աղվեսի պոչը, եթե գիտենք, որ աղվեսի զանգվածը 8 կգ էր։ (Դավիթ Մուրադյան՝ 5․2 դասարան)600 գրամ
3․ Ճամփորդները օրվա 1/3 մասը ծախսում էին ճանապարհի վրա, մնացածի 1/2 մասը՝ քնելու։ Օրվա ընթացքում քանի՞ ժամ էին նրանք քնում։ (Աննա Թադևոսյան՝ 5․2 դասարան)
16

4.Սուտլիկ որսկանը որսաց 20 բադ, Հադին՝ այդ բադերի քանակի 1/2 մասը,Հյուդին ՝ նույն քանակի 1/5 մասը, Չատին՝ 1/4 մասը, Մատին` 1/10 մասը: Քանի՞ բադ որսացին բոլոր որսորդները միասին: (Ռուբեն Շահվերդյան` 5.2 դասարան)
41

5․Քնած ժամանակ Քաջ Նազարի վրա հարձակվել էին 100 ճանճ ու 60 մոծակ։ Քաջ Նազարը առանց նայելու ամենաքիչը քանի՞միջատ պետք է սատկացներ, որպեսզի համոզված լիներ, որ սատկացրել է գոնե մեկ ճանճ։ (Դավիթ Մուրադյան՝ 5․2 դասարան)
61

6․<<Մի կաթիլ մեղրը>> հեքիաթում իրար դեմ կռվող 2 գյուղի բնակիչների ընդհանուր թիվը 4000 է։ 2-րդ գյուղի բնակիչների թիվը առաջին գյուղի բնակիչների թվի 1/3 մասն է։ Քանի՞ բնակիչ ուներ 1-ին գյուղը (Միքայել Հովհաննիսյան՝ 5․2 դասարան)
3000

7․Անբան Հուռին գորտերին տվեց բամբակ, որ մանեն։ Գորտերը այդ բամբակով իրենց համար 3 հատ խալիչա գործեցին։ 1-ին խալիչայի համար օգտագործեցին բամբակի 1/3 մասը, 2-րդ խալիչայի համար օգտագործեցին 2 կգ 900 գ բամբակ։ Որքա՞ն բամբակ են օգտագործել 3-րդ խալիչայի համար, եթե գորտերի օգտագործած բամբակի ընդհանուր զանգվածը 9 կգ 300 գ էր։ (Դավիթ Մուրադյան՝ 5․2 դասարան)
2 կգ

8․ Շունն ու Կատուն հեքիաթում շունը կատվին տվել էր 1 մ 60 սմ երկարությամբ մորթի, որ իր համար գդակ կարեր։ Կատուն շան համար գդակ կարեց՝ օգտագործելով այդ մորթու 2/8-ը, սակայն շանը տալու փոխարեն վաճառեց այլ կատվի։ Մեկ գդակ էլ իր համար կարեց՝ օգտագործելով 43 սմ մորթի։ Որքա՞ն մորթի ավելացավ։ (Դավիթ Մուրադյան՝ 5․2 դասարան)
77 սմ

9․ Անբան Հուռին օրվա 3/4 մասը քնում է։ Քանի՞ ժամ է նա արթուն։ (Դավիթ Եսայան՝ 5․1 դասարան)
18

10․Ոսկու կարասը 4/6 մասը լցված էր ոսկով, իսկ մնացածը դատարկ էր: Կուժի ո՞ր մասն էր դատարկ: (Դավիթ և Արտյոմ` 5.2 դասարան)
2/6